Շառլ Ազնավուր

02.10.2018
Շառլ Ազնավուր

Խոր վշտով տեղեկացա Շառլ Ազնավուրի մահվան մասին։ Իմ և ընտանիքիս անունից անկեղծ ցավակցությունն եմ հայտնում նրա հարազատներին ու մտերիմներին, նրա անմահ երգերի բոլոր երկրպագուներին։ Չափազանցություն չի լինի ասել, որ իր կյանքի հետ միասին պատմության մեջ ավարտվեց մի ամբողջ մշակութային դարաշրջան։

Հնարավոր չէ մեկ բառով բնորոշել Ազնավուրին։ Կյանքից հեռացավ մեծ երգիչ, մեծ արվեստագետ, մեծ հայրենասեր և պարզապես՝ Մեծ Մարդ։

Ջերմությամբ եմ հիշում մեր բազմաթիվ հանդիպումները՝ Երևանում և աշխարհի տարբեր մայրաքաղաքներում, ուր խաչվում էին մեր ճանապարհները։ Շառլի հետ բոլոր շփումները հիրավի հիշարժան էին։ Նա նրբանկատ զրուցակից էր, յուրահատուկ ու հետաքրքիր կենսափիլիսոփայության կրող, ով կարողանում էր արտահայտել իր գաղափարներն ու սփռել իր արժեքները ինչպես բեմից, այնպես էլ առօրյա կյանքում։

Անգնահատելի է Շառլ Ազնավուրի ավանդը մեր հայրենիքի շենացման, մշակութային զարգացման ու հայերիս համաշխարհային համբավ բերելու գործում։ Վստահ եմ՝ դեռ երկար տարիներ նա տարբեր ժողովուրդների համար ամենահայտնի հայն է մնալու ու մարմնավորելու է իսկական հայի հավաքական կերպարը։

Շառլի հիշատակը հավերժ կապրի մեր սրտերում:

Ավելին

19.11.2018

Ռոբերտ Քոչարյան․ «Կյանք ու ազատություն» ԼՂՀ և ՀՀ պաշտոնաթող նախագահի ինքնակենսագրական գիրքը

Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական գիրքը մոտ օրերին լույս կտեսնի ռուսաստանյան «Ալպինա փաբլիշեր» տպագրատան «Ինտելեկտուալ գրականություն» հրատարակչությունում։ Ներկայացնում ենք գրքի առաջին հատվածը։

Ավելին
12.11.2018

Ռ․ Քոչարյանի հեղինակած գիրքը լույս կտեսնի այս ամսվա վերջում

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի վերաբերյալ բացառիկ հարցազրույցը «Ռոսսիա 24» ալիքին։

Ավելին
02.10.2018

Հայաստանի Հանրապետությունը 27 տարեկան

Մենք անկախության 27-ամյա տարեդարձը դիմավորում ենք բացառիկ իրավիճակում:

Ավելին